Էս փողոցը երևի աշխարհի ամենահայտնի փողոցն ա ու կոչվում ա Ելիսեյան դաշտեր (Les Champs-Elysées), այսինքն՝ դրախտ։ Ով ասես՝ չի եղել էս փողոցում՝ թագավորներ ու շեյխեր, զորավարներ ու հեղափոխականներ, ականավոր գրողներ, նկարիչներ, երաժիշտներ․․․
Տարբեր մարդկանց մոտ էս փողոցի տեսքը տարբեր զգացումներ ու հիշողություններ ա առաջացնում։ Իմ մոտ էլ։ Տենց չի եղել, որ ես Փարիզում լինեմ ու էս փողոցը գոնե մի անգամ ոտքով ծերից ծեր չկտրեմ-անցնեմ։ Դա ծեսի նման մի բան ա։
Դրա համար էլ, բացի քաղցր ու հաճելի հիշողություններից, էս փողոցն իմ մոտ մի շատ կարևոր զգացում էլ ա առաջացնում՝ սա աշխարհի էն հազվագյուտ վայրերից մեկն ա, որտեղ ես նիհարել եմ։ Էս փողոցի մայթերին ես հաստատ մի 10-15 կիլո թողել եմ, եթե ոչ՝ ավելի, ու հիմա, երբ նայում եմ էս նկարին, մենակ նայելով՝ արդեն նիհարում եմ։ Շատ առողջարար փողոց ա՝ իսկական դրախտ։
Հենրիկ Պիպոյան